հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերգեյ Բեզռուկովը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել

Սերգեյ Բեզռուկովը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել

Ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով: Այս մասին դերասանն ինքն է հայտնել իր ինստագրամյան էջում:

Դերասանը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից և կից գրառում արել՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում, հիվանդությունը թեթև ընթացք է ստացել:

Վերջինս երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ և հայտնել է, որ նախատեսված ներկայացուցմները կհետաձգվեն:

«Հիմա գոնե վերջապես հանգստանալու և ընթերցելու ժամանակ կա… տվյալ դեպքում վերընթերցելու: Առողջություն բոլորին»,- սոցցանցում գրել է դերասանը:

  • Կիսվել: