ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակին մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի աստղերը (լուսանկարներ)

Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակին մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի աստղերը (լուսանկարներ)

Օրերս ռուսատանաբնակ մեծահարուստ հայազգի Սամվել Կարապետյանի կնոջ՝ Էթերի Կարապետյանի ծննդյան տարեդարձն էր, որը մեծ շուքով նշել են Մոսկվայում:

Առաջիններից մեկը հոբելյարին իր Ինստագրամում և բեմում շնորհավորել է Ֆիլիպ Կիրկորովը։ Երգիչը իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» երգն է կատարել։

Ավելի ուշ Ֆիլիպին միացել է  Սոֆյա Ռոտարուն, ով այս տարի հրաժարվել է երգել Ռուսաստանում Ամանորյա կորպորատիվ միջոցառումների ժամանակ, սակայն ելույթ է ունեցել տիկին Կարապետյանի հոբելյանին: Երգչուհին կատարել է «Лаванда» երգը։

Էթերի Կարապետյանի համար երգել է նաև Սոսո Պավլիաշվիլին։ Երեկոն վարել է Անդրեյ Մալախովը։

Առանց հաշվի առնելու բանկետային դահլիճի, խնջույքի և ֆլորիստների ծառայությունների վարձույթը, միլիարդատերը սիրելի կնոջ հոբելյանին ծախսել է շուրջ 22 մլն ռուբլի:   Էթերի Կարապետյանը իր 50-ամյակի տորթը կտրելիս առաջին պատառը ամուսնուն է հյուրասիրում։

 

 

   

 

       

  • Կիսվել: