Սամվել Կարապետյանի հարսը սկեսուրին անակնկալ է արել (տեսանյութ)
Infoport.am-ն օրեր առաջ արդեն գրել էր, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տիկինը՝ Էթերիի, տոնել է իր 50-ամյակը:
Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Սամվել Կարապետյանի կրտսեր որդի Կարեն Կարապետյանի կինը` Լիլիթ Կարապետյանը, իր սկեսուրին երգ է նվիրել: Համապատասխան տեսանյութն իր ինստագրամյան էջում հրապարակել է Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը:
Սամվել Կարապետյանի տիկնոջ 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ հումորային համարով հանդես են եկել նաև Կարապետյանի որդիները`Սարգիս և Կարեն Կարապետյանները:
Տեսանյութը` այստեղ: