ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սամվել Կարապետյանի դստեր նախկին ամուսինը ամուսնացել է

Սամվել Կարապետյանի դստեր նախկին ամուսինը ամուսնացել է

Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան վերջապես օրինականացրել է իր հարաբերությունները «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ։

Ըստ Լապիրյովայի ՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ, բաց համեստ։ Հրավիրված էին միայն զույգի հարազատները ու մոտ ընկերները։ «Ես մասնակցել եմ միլիոնավոր հարսանիքների և, եթե ինձ հարցնեին՝ որն է քեզ համար հարսանեկան իդեալական արարողությունը, ես կպատասխանեի հենց այնպիսին։ Ամբողջ աշխարհում մենք ունենք բազում ընկերներ և քանի որ բարդ էր նրանց այս պահին մի տեղում հավաքել, մենք որոշեցինք նախ զագսավորվել։ Այս պահին անմոռանալի հարսանեկան երեկո կազմակերպելու համար ես ուժ չունեմ»,- ասել է Լոպիրյովան։

Հիշեցնենք, որ 2019թ․ի փետրվարին ծնվել է զույգի որդին՝ Մարկ-Լեոնելը, ում անվանակոչել են «Բարսելոնայի» ու «Արգենտինայի» ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի պատվին։

  • Կիսվել: