ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսներին ուղղված՝ Ռոտարուի քննադատության լավագույն պատասխանը կլինի դատարկ դահլիճը՝ նրա համերգին. ռուս պաշտոնյա

Ռուսներին ուղղված՝ Ռոտարուի քննադատության լավագույն պատասխանը կլինի դատարկ դահլիճը՝ նրա համերգին. ռուս պաշտոնյա

Ռուսաստանի Դաշնային խորհրդի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Վալերի Ռյազանսկին կարծում է, որ Մշակույթի նախարարությունը պետք է ստեղծի մեխանիզմներ, որպեսզի կարողանա ազդել այն արտիստների վրա, որոնք քննադատում են ռուսական իշխանություններին, սակայն գումար վաստակելու համար գալիս են այդտեղ համերգների, տեղեկացնում է news.mail.ru-ն:

Նշվում է, որ նա այսպիսի տեսակետ է հայտնել այն բանից հետո, երբ ուկրաինացի երգչուհի Սոֆիա Ռոտարուն որոշել է վերադառնալ ռուսական բեմ:

Ռյազանսկին դեմ է սև ցուցակ կազմելուն, սակայն ասել է. «Նման ելույթներին լավագույն պատասխանը կլինեն համերգասրահում դատարկ տեղերը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին հաղորդվել էր, որ Ռոտարուն գալու է Մոսկվա՝ մասնակցելու «Տարվա երգ» երաժշտական մրցանակաբաշխության նկարահանումներին, նաև ելույթ է ունենալու «Ռետրո FM լեգենդներ» փառատոնին:

Նշենք նաև, որ դեռ 2018 թ. երգչուհին հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուսաստանում՝ Ուկրաինայում մտցված ռազմական դրության պատճառով, որպեսզի չթեժացներ իրավիճակը:

  • Կիսվել: