ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս բայքերների միջոցառումը նվիրված Հայաստանին՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի

Ռուս բայքերների միջոցառումը նվիրված Հայաստանին՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի

«Գիշերային Գայլեր» («Ночные Волки») հայտնի ռուսական բայքերական կազմակերպության անդամներն այցելել են Հայաստան` որպես աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկիր: «Գիշերային Գայլերն» իրենց մոտոարշավն անվանել են «Հայաստան-1718» և այն նվիրել հայ-ռուսական բարեկամական կապերին:

Մոտոարշավը մեկնարկել է Երևանում և անցել Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներով: Բայքերները եղել են Վանաձորում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում, Սևանում, Աբովյանում, Գառնիում, Վաղարշապատում, այցելել այդ քաղաքնրում գտնվող քրիստոնեական սրբավայրեր, զրուցել եկեղեցիների սպասավորների հետ, ծանոթացել քրիստոնեական Հայաստանի պատմությանը:

Ողջ մոտոարշավը «Գիշերային Գայլերն» անցել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական դրոշներով:

 

  • Կիսվել: