հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զգացողություններս վերերկրային էին. Պետրոսյանը՝ Խոր Վիրապ այցելության մասին

Զգացողություններս վերերկրային էին. Պետրոսյանը՝ Խոր Վիրապ այցելության մասին

«Ամեն անգամ, երբ ես գալիս եմ Հայաստան, այցելում եմ Խոր Վիրապի զարմանահրաշ վանք,-այս մասին Ինստագրամի իր էջում գրել է հանրահայտ հումորիստ Եվգենի Պետրոսյանը:

Պետրոսյանը, մասնավորապես, նշել է.

«Ինչո՞ւ է ամբողջ աշխարհն այս վայրն անվանում քրիստոնեական հավատքի սկիզբ, որովհետև այնտեղ ՝ խորը փոսում, բանտարկվել է Գրիգոր Լուսավորիչը՝ քրիստոնեական հավատքի քարոզչության համար:

Նա 13 տարի ապրել է այդ փոսում՝ օձերի ու կարիճների հետ, և ողջ է մնացել՝ բացարձակ հավատքի շնորհիվ: Ասում են, որ մի կին նրան վերևի անցքից ուտելիք է փոխանցել, որով նա կերակրել է օձերին: Հետո այն ժամանակվա թագավորը հիվանդացել է անբուժելի մի հիվանդությամբ, որը մենք այսօր «խոզուկ» ենք անվանում:

Նա այնքան էր փոխվել  արտաքուստ, որ նմանվել  էր խոզի:  Այդ  ծանր պահին  քույրը  հիշել է  Գրիգորին, որը, նրա կարծիքով, կարող էր օգնել իրեն: Եվ այդպես էլ լինում է : Բժշկվելուց հետո Տրդատ III թագավորն ընդունում է մեծ հավատը: Այսպիսով՝ Հայաստանը 301 թվականին ընդունում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:

Ես լուսանկարեցի սանդուղքը, որը տանում է դեպի այս խորը անցքը: Ես իջա 6 մ խորություն... Շնորհակալ եմ Տեր Հարությունին ՝ վանքի վանահորը՝ հյուրընկալության համար: Աստված պահպան այս երկրին»:

  • Կիսվել: