երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել «Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապի այցը Հայաստան» գրքի շնորհանդեսը

Լեհաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել «Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապի այցը Հայաստան» գրքի շնորհանդեսը

Հունվարի 27-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ «Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապի այցը Հայաստան» գրքի շնորհանդեսը, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

«Այն հրատարակվել է Լեհ-հայկական հասարակական կոմիտեի նախագահ, Սիլեզիայի, Ներքին Սիլեզիայի, Օպոլեի և Մալոպոլսկե նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոս (հյուպատոսական շրջանի կենտրոնը՝ Զաբժե) Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ, ֆինանսավորվել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմի կողմից «Պոլոնիան և լեհերը արտերկրում 2023թ․» մրցույթի շրջանակում։ Աշխատությունը խմբագրել է Հայր Աթանաս Սարգսյանը, հայերենից լեհերեն թարգմանությունն իրականացրել է Յեժի Շոկալսկին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: