երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության գումարը

Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության գումարը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Գևորգյան անունով օգտատերը։

«Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։ Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։

Այս պահին այսքանը։

Update. Նարինեն ու պարոն Հայրապետյանը կապվել են միմյանց հետ ու պայմանավորվել։

Ես իմ առաքելությունը կատարեցի, առողջություն բոլորիս»,- գրել է նա։

Նշենք, որ լրատվամիջոցների տված հարցազրույցում դերասանուհի Նարինե Ոսկանյանն ասել էր, որ շտապ սրտի բաց վիրահատության կարիք ունի, ինչի համար 3 միլիոն դրամ է անհրաժեշտ, սակայն նա վճարունակ չէ։

  • Կիսվել: