երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռեժիսոր Ալեք Քեշիշյանը Սելենա Գոմեսի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի

Ռեժիսոր Ալեք Քեշիշյանը Սելենա Գոմեսի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի

Սելենա Գոմեսը վերջերս նշել է ծննդյան տարեդարձը։ Եվ, ամենայն հավանականությամբ, իր կյանքի 30 տարիների ընթացքում դերասանուհին մեծ փորձ է ձեռք բերել։ E! News-ը հայտնում է, որ դերասանուհու կարիերայի եւ կյանքի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի, որը կցուցադրվի Apple TV-ով։

«Սելենա Գոմես. ես եւ իմ միտքը» ֆիլմի ռեժիսորը կլինի Ալեք Քեշիշյանը: «Սելենա Գոմեսը հասել է աներեւակայելի փառքի։ Բայց հենց որ նա հասնում է նոր բարձունքի, անսպասելի շրջադարձը նրան տանում է դեպի խավար»,- ասվում է նախագծի հայտարարության մեջ:

Սելենա Գոմեսը Ջասթին Բիբերի հետ հարաբերություններ է ունեցել 2010 թվականից։ Սիրահարները բաժանվել են, հետո նորից միավորվել մինչեւ 2017 թվականը, իսկ հետո 2018 թվականի ամռանը երգիչը Հեյլիին ամուսնության առաջարկ է արել։ Նրա հետ բաժանումից հետո երգչուհին հայտնվել է վերականգնողական կենտրոնում, իսկ 2017 թվականին աստղը գայլախտի պատճառով ստիպված է եղել երիկամի լուրջ փոխպատվաստման վիրահատության ենթարկել։

  • Կիսվել: