ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռեփեր Hofmannita-ն ծեծել է ոստիկանին

Ռեփեր Hofmannita-ն ծեծել է ոստիկանին

Ռեփփեր, դերասանուհի Աննա Միխեևան (Hofmannita) Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում հարձակվել է ոստիկանի վրա։ Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է 112 հեռուստաալիքի Telegram-ի ալիքում, տեղեկացնում է Լենտան։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միխեևային փորձել են տեղափոխել հերթապահ բաժանմունք, քանի որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա հարվածել և հայհոյել է ոստիկանին։

Դրանից հետո երգչուհին Ինսթագրամի իր էջում հայտնել է, որ ամեն ինչ կարգին է, և ինքը տանն է։ Միխեևան նաև նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչու են իրականում ձերբակալել իրեն։

  • Կիսվել: