հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Ռեալիթի-շոուի 23-ամյա աստղին մահացած են գտել

Ռեալիթի-շոուի 23-ամյա աստղին մահացած են գտել

Are You The One? ռեալիթի-շոուի 23-ամյա աստղ Ալեքսիս Էդդիին գտել են մահացած: Այս մասին հայտնել է Fox News-ը:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ Արևմտյան Վիրջինիա, և արձանագրել սրտի կանգ: Թեև ըստ նախնական տվյալների մահվան հանգամանքները կասկածելի չեն, այնուամենայնիվ աղջկա մարմինը ուղարկվել է թունաբանական փորձաքննության:

Հայտնի է, որ աղջիկը կախվածություն է ունեցել թմրանյութերից և 2019 թ. հայտնել էր, որ կարողացելէ հաղթահարել իր թուլությունը:

  • Կիսվել: