շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց դրանք երջանկության արցունքներ էին. Նարե

Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց դրանք երջանկության արցունքներ էին. Նարե

՛՛Մանկական Եվրատեսիլ 2022՛՛-ի ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց իր հույզերով և ասաց՝ խոստովանելով, որ քվեարկության ամանակ հուզվել էր, սակայն դրանք երջանկության արցունքներ էին:

՛՛Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց հիմա շատ ուրախ եմ, դրանք երջանկության արցունքներ էին: Սպասում էի, որ արձագանքը շատ մեծ կլիներ, որովհետեւ պրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում՛՛,-ասաց երգչուհին:

Անդրադառնալով իր զբաղեցրած հորիզոնականին՝ Նարեն նշեց. ՛՛Ես ռեալիստ եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե 2-րդ հորիզոնականում եմ, ուրեմն՝ արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ շատ լավ ելույթ ունեցավ ու արժանի էր դրան: Ցանկանում եմ, որպեսզի սա լինի իր կարիերայի ամենափոքր հաջողությունը՛՛։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայացած 20-րդ հոբելյանական ՛՛Մանկական Եվրատեսիլ 2022՛՛-ում Հայաստանը ներկայացնող Նարեն իր ՛՛Dance՛՛ երգով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. առաջին տեղում Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն է՝ ՛՛Oh Maman՛՛ երգով:

  • Կիսվել: