ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Քույրիկ եմ ուզում»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի որդիներն արձագանքել են ընտանիքի համալրման մասին լուրին (տեսանյութ)

«Քույրիկ եմ ուզում»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի որդիներն արձագանքել են ընտանիքի համալրման մասին լուրին (տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե որդիներն ինչպես են արձագանքել այն լուրին, որ շուտով իրենց ընտանիքը ևս մեկ անդամով կհամալրվի։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սիրուշոյի և Լևոնի ավագ որդին՝ Ռոբերտը, ասում, որ քույրիկ է ուզում, իսկ կրտսերն հավելում է, որ ինքը եղբայր է ուզում ունենալ։

Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոնը 2 որդի ունեն՝ 7–ամյա Ռոբերտը և 5–ամյա Միքայելը։ Զույգն ամուսնացած է արդեն 10 տարի, սակայն միասին է 21 տարի։

 

  • Կիսվել: