կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քրիստինա Ագիլերան հայտարարություն է տարածել Երեւանում կայանալիք համերգի վերաբերյալ

Քրիստինա Ագիլերան հայտարարություն է տարածել Երեւանում կայանալիք համերգի վերաբերյալ

Քրիստինա Ագիլերան իր սոցիալական էջերում հանդես է եկել հայտարարությամբ․

«Աշխատում ենք Երեւանում ՀԱՅԱ փառատոնի համերգը տեղափոխելու ուղղությամբ։ Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»,-ասվում է երգչուհու գրառման մեջ։

 

Ագիլերայի երեւանյան մենահամերգը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին, սակայն հաշվի առնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանին բռնկված պատերազմը երգչուհու թիմն ու ՀԱՅԱ փառատոնը որոշել են հետաձգել համերգը։ Ըստ հայտարարության՝ նոր ամսաթիվը կհրապարակվի առաջիկայում։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են։

  • Կիսվել: