երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քորթնի Քարդաշյանը կրկին հայկական ճաշատեսակներ է պատրաստում

Քորթնի Քարդաշյանը կրկին հայկական ճաշատեսակներ է պատրաստում

Մոդել, Poosh նախագծի հիմնադիր Քորթնի Քարդաշյանը հետեւորդներին հաճախ է ծանոթացնում հայկական խոհանոցի հետ։ Հայաստան կատարած վերջին այցից հետո Քորթնին սկսել է ավելի հաճախ հրապարակումներ անել ազգային ճաշատեսակների մասին։ Ավելի վաղ Քիմի ավագ քույրն արդեն իսկ հրապարակել է թարմ թխված «մատնաքաշ» հայկական հացի լուսանկարն ու Poosh պորտալում, որը նվիրված է գեղեցկությանը, կենսակերպին ու մոտիվացիային, հայկական տոլմայի երեք տեսակ ներկայացրել։ Այսօր Ռոբեր Քարդաշյանի ավագ դուստրը պատրաստել է քույրերի սիրելի ուտելիք՝ բիշի։

«Քորթնին՝ խմորը, Քենին՝ պատրաստելը, Քլոե Քարդաշյանը պատակում է»,- Ինստագրամյան էջում գրել է Քենդալ Ջենները՝  լուսանկար հրապարակելով պատրաստման ընթացքից։

 

Ավելի վաղ հայկական սիրելի աղանդերի մասին պատմել է Քիմ Քարդաշյանը։ Նրա խոսքով՝ այն լավագույնս պատրաստում էր տատիկը՝ Հելենը՝ Ռոբերտի մայրը։ «Նա տիպիկ հայ տատիկ էր. միշտ պատրաստում էր հայկական լավագույն ճաշատեսակները։ Մեր ամենասիրելին բիշի անունով նախաճաշն էր։ Այն մեծ քանակով շաքարով տապակած նրբաբլիթ է։ Նա մեզ փոխանցել է բաղադրատոմսը, սակայն Քորթնին միակն է, ով յուրացրել է այն։ Ամեն տարի իմ հայրիկի ընտանիքը հավաքվում է միասին, իսկ Քոթնին բոլորիս համար բիշի է պատրաստում»,- նշել էր նա։

  • Կիսվել: