շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քորթնի Քարդաշյանն ու երեխաները տոլմա են կերել

Քորթնի Քարդաշյանն ու երեխաները տոլմա են կերել

Քորթնի Քարդաշյանն իր ու Քիմի երեխաների հետ այսօր ճաշել է Երևանի «Լավաշ» ռեստորանում։ Ռեստորանից հայտնեցին, որ հյուրերը ճաշակել են թփով տոլմա, խորոված իշխան, սաղմոնի սթեյք կիտրոնի սոուսով, խորոված հավ, տապակած կարտոֆիլ, վերջում՝ ղափամա, տեղեկացնում է news.am-ը։

«Հյուրերը եւ սեղանակիցներն ասացին, որ ղափաման, տոլման եւ սաղմոնի սթեյքը եւ խորոված իշխանը շատ են հավանում»,- հայտնեցին ռեստորանից՝ նշելով, որ սեղանի ամրագրման համար օգնականները զանգահարել են մոտ կես ժամ առաջ։ Ի դեպ, ռեստորանից կարծիք հայտնեցին, որ ճաշացանկն ընտրել է Քիմ Քարդաշյանը։ Վերջինս, սակայն, խիտ օրակարգի պատճառով, չի ուղեկցել նրանց։

Վճարված գումարի վերաբերյալ հարցին ի պատասխան ռեստորանից ասացին, որ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

 

  • Կիսվել: