երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանները արձագանքել են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը․ «Սիրտս կտոր-կտոր է լինում»

Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանները արձագանքել են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը․ «Սիրտս կտոր-կտոր է լինում»

Ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն անդրադարձել են Հայաստանի հարավային սահմանին ընթացող ռազմական գործողություններին:

Քույրերն իրենցց ինստագրամյան էջերի Stories բաժնում կիսվել են իրենց զարմիկի՝ Ջեք Քարդաշյանի գրառմամբ, որում ասվում է. «Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին եւ գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին եւ ընկերներին: Թողնում եք ամենը ինչ ստեղծել եք եւ ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը:

Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք այստեղ (ԱՄՆ-ում. խմգր.): Պաատկերացրեք, որ այս ամենը պիպտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության:

Ցավոք Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է եւ միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

Հրապարակումը մակագրելով Քլոե Քարդաշյանը գրել է. «Սիրտս կտոր կտոր է լինում»:

Ավելի վաղ նույն հրապարակմամբ կիսվել էր Քարդաշյանների եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը:

  • Կիսվել: