հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը $1 մլն կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին Արցախի վերականգնման համար  (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը $1 մլն կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին Արցախի վերականգնման համար (տեսանյութ)

Մեգաաստղ Քիմ Քարդաշյանը $1 մլն կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին Արցախի վերականգնման համար:

Ինչպես նշել է Քարդաշյանը իր տեսաուղերձում` նա հպարտ է լինել հիմնադրամի կողմից կազմակերպված մարաթոնի մի մասը: Նա նշել է, որ շարունակելու է բոլորի ուշադրությունը գրավել Արցախում ստեղծված ճգնաժամի վրա` ընդգծելով, որ այն չի կարող այլևս շարունակվել:

«Իմ մտքերը և աղոթքները այդ խիզախ մարդկանց հետ են: Բոլորը պետք է իմանան, որ չնայած տարածությանը, որ բաժանում է մեզ, մենք մեկ միասնական հայ ազգ ենք»,- նշել է Քարդաշյանը:

Նա նշել է, որ Հայաստան համահայկական հիմնադրամը ուղիղ օգնություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր տուժել են հումանիտար այս աղետից` տրամադրելով սնունդ, դեղորայք, ապաստան:

Վերջում Քարդաշյանը հավաստել է, որ $1 մլն նվիրաբերում հիմնադրամին և կոչ է անում բոլորին միանալ իրեն: Նա նշել է, որ օգնությունը կարող է տարբեր լինել` մեկը կարող է $1 նվիրաբերել, մյուսը կոչերով հանդես գալ սոցիալական մեդիայում: «Եկեք այնպես անենք, որ սա լինի մեր ամենահաջողված դրամահավաքը»,- կոչ է արել մեգաաստղը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: