Քարդաշյանին տուգանել են «Ինստագրամում» EthereumMax կրիպտոարժույթի գովազդի համար։ Աստղը չի նշել, որ իր հրապարակումը գովազդ է։ Այսպիսով, նա խախտել է Միացյալ Նահանգների օրենսդրությունը։ Ի դեպ, այդ գովազդից Քիմը ստացել է ընդամենը 250 հազար դոլար։ Նշենք, որ Քարդաշյանի կարողությունը 1,8 միլիարդ դոլար է։