ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

Ամերիկյան շոու բիզնեսի աստղ  Քիմ Քարդաշյանը  Լոնդոնի Sotheby's աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել Է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.): Այդ մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից:

 

vvb.gif (645 KB)

Ամեթիստե (մեղեսիկե) կախազարդը, որը 1920-ականներին պատրաստվել Է Garrard ոսկերչական ընկերության կողմից,  աճուրդով վաճառվել Է իր նախնական գնահատումից կրկնապատիկ բարձր գնով։

 

077777.gif (511 KB)

 

5,25 կարատ քաշով կլոր երեսակված ադամանդներով զարդը 1980-ականներին գնել Է պաղեստինյան ծագումով  բրիտանացի գործարար Նայիմ Աթթալլահը (1931-2021):

Նա բարեկամական հարաբերությունների մեջ Էր արքայադուստր Դիանայի հետ և տարիների ընթացքում մի քանի անգամ տվել Է նրան՝ կրելու խաչը:

Մասնավորապես, Դիանան այս կախազարդով հանրությանն Է ներկայացել 1987 թ. հոկտեմբերին Լոնդոնում կայացած բարեգործական երեկոյին, որը նվիրված Էր  հղի կանանց իրավունքների պաշտպանությանը։ 42-ամյա Քիմ Քարդաշյանը նախկինում ևս հետաքրքրություն է ցուցաբերել պատմական նշանակություն ունեցող նորաձևության իրերի նկատմամբ:

Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:

  • Կիսվել: