շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը հնչյունավորելու է «Paw Patrol: The Movie» մուլտֆիլմի հերոսներից մեկին․ տեսանյութ

Քիմ Քարդաշյանը հնչյունավորելու է «Paw Patrol: The Movie» մուլտֆիլմի հերոսներից մեկին․ տեսանյութ

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին մասնակցել է Kids’ Choice Awards-2021 մրցանակաբաշխությունը։ Դեռևս 2020-ի հոկտեմբերին իրապատում շոուի աստղը հայտնել էր, որ «Paw Patrol: The Movie» մուլտֆիլմում հնչյունավորելու է հերոսներից մեկին, իսկ նախօրեին դերասաններ Թայլոր Փերիի, Յարա Շահիդիի և Մարսել Մարտինի հետ ներկայացրել է առաջիկա մուլտֆիլմի թիզեր-թրեյլերը։

«Մուլտֆիլմի վրա աշխատելիս մենք այդքան լավ ժամանակ ենք անցկացրել։ Երեխանես չէին հավատում, երբ ասացի՝ մուլտֆիլմի հերոսի եմ հնչյունավորելու»,- խոստովանել է 40-ամյա Քարդաշյանը։
Նշենք, որ Քարդաշյանն ունի չորս երեխա ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։

  • Կիսվել: