հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը հայերեն տառերով կախազարդեր է պատվիրել (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը հայերեն տառերով կախազարդեր է պատվիրել (լուսանկար)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում ցույց է տվել հայկական ոսկերչական ապրանքանիշից գնած վզնոցները, որոնց վրա հայերեն տառերով կախազարդեր են։

«Իմ ու երեխաներիս անվան ու ազգանվան սկզբնատառերը՝ հայերեն»,- գրել է Քարդաշյանը։

Նշենք, որ «IceLink» ապրանքանիշն ԱՄՆ-ում ստեղծել է հայազգի Անդի Սողոյանը դստեր՝ Սյուզի Սողոյանի հետ:

Հիշեցնենք` Քիմը 4 երեխա ունի: Նորթն արդեն 8 տարեկան է, Սեյնտը` 5, Չիկագոն` 3, իսկ Փսալմը` 2։

 

 

  • Կիսվել: