ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քիմ Քարդաշյանի համար Լուվրում մասնավոր էքսկուրսիա է կազմակերպվել (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանի համար Լուվրում մասնավոր էքսկուրսիա է կազմակերպվել (լուսանկարներ)

Փարիզում նորաձևության շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանն առաջին անգամ պոդիում է բարձրացել Balenciaga-ի ցուցադրության ժամանակ։

Իր հերթին նրա դուստրը՝ Նոր Ուեսթը, Jean Paul Gaultier-ի ցուցադրության ընթացքում «Stop» գրությամբ թուղթ է բարձրացրել։ Նա այդ կերպ լուսանկարիչներին փորձել է հասկացնել, որ դադարեն լուսանկարել իրեն և ուշադրություն դարձնեն մոդելներին։

Քիմ Քարդաշյանը մշակութային ծրագիրն ավարտել է Լուվրում։ Ընտանիքի 3 սերունդների ներկայացուցիչների համար մասնավոր էքսկուրսիա է կազմակերպվել։ Քիմը, Նորթը ու Քիմի մայրը՝ Քրիսը հնարավորություն են ունեցել տեսնել թանգարանի գլուխգործոցները՝ առանց այլ այցելուների:

  • Կիսվել: