ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քեզ անչափ շատ եմ սիրում. Բեքհեմը ռետրո լուսանկարներով շնորհավորել է իր և կնոջ ամուսնության 22-ամյա հոբելյանը

Քեզ անչափ շատ եմ սիրում. Բեքհեմը ռետրո լուսանկարներով շնորհավորել է իր և կնոջ ամուսնության 22-ամյա հոբելյանը

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը ռետրո նկարների շարք է հրապարակել իր և Վիկտորյա Բեքհեմի ամուսնության 22-ամյա տարեդարձի առթիվ:

«22 տարի անց դեռ հարմարեցնում ենք հագուստը: Շնորհավոր մեր տարեդարձը, քեզ անչափ շատ եմ սիրում և շնորհակալ եմ մեր հիասքանչ երեխաների համար, այնպես որ բոլորս կարող ենք միանման հագնվել», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեքհեմը՝ կից հրապարակելով լուսնակարներ, որտեղ ամուսինները նման և նույն գույնի հագուստով են պատկերված:

Spice girls խմբի երգչուհի և դիզայներ Վիկտորյան և ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ամուսնացել են 1999 թվականին: Նրանք 4 զավակ ունեն՝ 22-ամյա Բրուքլինը, 18-ամյա Ռոմեոն, 16-ամյա Կրուզը և 9-ամյա Հրափերը:

  • Կիսվել: