հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Քարերի և ծիրանի երկիր». Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը որդու ՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան

«Քարերի և ծիրանի երկիր». Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը որդու ՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան

Ռուս հեռուստահաղորդավար, հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը ՝ Դմիտրի Շեպելյովը, որդու ՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան, հայտնում է ՌԲԿ-ն:

«Քարերի ու ծիրանի երկիր։ Անգին ու զվարճալի: Արարատ-գլխապտույտ գեղեցկություն պարզապես», - իր անձնական բլոգում կիսվել է շոումենն իր ճանապարհորդության մասին։

Դատելով հրապարակումներից ՝ Շեպելևի ճանապարհորդությունը որդու հետ սկսել են Գառնիի կիրճից։

Ազատ գետի հունով ձևավորված Գառնու ձորում է գտնվում Հայաստանի բնական հուշարձանը ՝ Քարերի սիմֆոնիան: Հսկայական բազալտե սյուներից բաղկացած քարե պատը կախված է գետնից մինչև 50 մետր բարձրության վրա։

  • Կիսվել: