հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Քանյե Ուեսթը սեպտեմբերի 6-ին համերգով հանդես կգա Մոսկվայում

Քանյե Ուեսթը սեպտեմբերի 6-ին համերգով հանդես կգա Մոսկվայում

Քանյե Ուեսթը սեպտեմբերի 6-ին համերգ կտա Մոսկվայում, հայտնում է Baza Telegram ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Ըստ ինսայդերի՝ շոուն նախատեսված է սեպտեմբերի 6-ին, եւ արտիստը եկել է Մոսկվա՝ վայր ընտրելու՝ հատուկ ժամանելով նաեւ դիզայներ Գոշա Ռուբչինսկու տարեդարձի տոնակատարությանը։

Աղբյուրները պնդում են, որ այժմ համերգի կազմակերպիչները միջոցառման անցկացման երկու հիմնական վայր ունեն՝ «Լուժնիկի» եւ «Դինամո» մարզադաշտեր (ՎՏԲ Արենա):

Նրանց խոսքով՝ Քանյեն ու Ռուբչինսկին անձամբ են գնացել այս վայրերը տեսնելու։ Նշվում է, որ համերգը կազմակերպող Art Life ընկերությունը նախընտրում է «Լուժնիկի» տարբերակը, քանի որ այն ավելի ընդարձակ է, իսկ ինքը՝ Ուեսթը, ավելի շատ հակված է «Դինամո» արենային, քանի որ այն ավելի ժամանակակից է եւ ավելի լավ ակուստիկա ունի։

Համերգի վայրի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթվա ընթացքում, որպեսզի ժամանակ լինի հավաքելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու հաստատումները։

  • Կիսվել: