չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Այս մասին նա հայտնել է ABC-ի լրագրողին տված հարցազրույցում։

«Նա իմ երեխաների մայրն է։ Եվ ես նրանից ներողություն եմ խնդրում պատճառած ցանկացած վնասի համար », - ասել է Ուեսթը՝ ձեռքը դնելով սրտին:

Ավելի վաղ Քանյեն մեղադրել էր Քարդաշյանի մորը՝ Քրիս Ջեններին, որ նա աջակցում է դուստրերի՝ Քիմի եւ Քայլիի նկարահանումներին Playboy ամսագրի համար։

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռեւս 2021 թվականի հունվարին։ Այնուամենայնիվ, դատարանը պաշտոնապես չեղյալ հայտարարեց հայտնիների ամուսնությունը 2022 թվականի մարտին։

  • Կիսվել: