երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը

Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը։ Հաղորդում է Page Six-ը։

Ուեսթի խոսքով՝ ամուսնությունը խզվել է պոռնոգրաֆիայի պատճառով։ «Հոլիվուդը հսկա հասարակաց տուն է։ Պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը։ Խոսքս Instagram-ի կողմից քարոզվող կախվածության մասին է,- գրել է երաժիշտը իր աքաունթում։ Նա հավելել է, որ թույլ չի տա, որ իր դուստրերը՝ Նորթը և Չիկագոն, նույնպես ենթարկվեն սոցցանցի բացասական ազդեցությանը։

Ուեսթը նաև մեղադրել է Քարդաշյանի մորը` Քրիս Ջեներին, որն աջակցել է դուստրերին՝ Քիմ և Քայլի Ջեներներին, Playboy ամսագրի համար անկեղծ նկարահանումներում։ Աղջիկները ֆոտոսեսիաների են մասնակցել համապատասխանաբար 2007 և 2019 թվականներին։

  • Կիսվել: