հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պոլսահայ գործարարի կինը ճանաչվել է թատրոնի լավագույն դերասանուհի Թուրքիայում

Պոլսահայ գործարարի կինը ճանաչվել է թատրոնի լավագույն դերասանուհի Թուրքիայում

Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել, գրում է ermenihaber.am-ը:

Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում: 

Ովքե՞ր են նրանք

Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն է: Արմանի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բըչաքչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

  • Կիսվել: