ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետերբուրգում տղամարդն ինքնահրկիզվել է և ընկել երեք հարկանի տան տանիքից

Պետերբուրգում տղամարդն ինքնահրկիզվել է և ընկել երեք հարկանի տան տանիքից

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տղամարդն ինքնահրկիզվել է և ընկել երեք հարկանի տան տանիքից, ինչից հետո մահացել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ տեղի վարչությանը, տղամարդն ընկել է տան կողքով անցնող կնոջ վրա:

Գերատեսչության տվյալներով՝ հունվարի 2-ին հաղորդում է ստացվել տներից մեկում հրդեհի բռնկման մասին: Ականատեսների խոսքից պարզվել է, որ տղամարդն ինքնահրկիզում է իրականացրել և ընկել է վերանորոգվող շենքի տանիքից:

Նշվում է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել: ԱԻՆ տվյալներով՝ նա ընկել էր 1967 թվականին ծնված կնոջ վրա: Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ գանգուղեղային փակ վնասվածքով և ձախ ոտքի հեմատոմայով:  

Մահացած տղամարդու ինքնությունը պարզվում է:

  • Կիսվել: