ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու

Պավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու

Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: Այս մասին Комсомольская Правда թերթին պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները՝ հավելելով, որ դերասանները չեն սահմանափակվի միայն անձնագրում դրված կնիքով (ՔԿԱԳ). նրանք պատրաստվում են մեծ հարսանիքի։

«Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։

«Չնայած Պաշան երկրի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, նրա նկարահանման օրն արժե 500 հազար ռուբլի, բայց ծախսերը շատ են։ Այնուամենայնիվ, դեռ պետք է վճարի երեխաների համար ալիմենտները` ամսական 100 հազար ռուբլի երկու երեխայի համար: Հարսանիքը թանկ հաճույք է, հիմա մտածում է՝ ինչպես նվազագույնի հասցնի ծախսերը, քանի որ Զեփյուռը մեծ ընտանիք ունի», – նշել են աղբյուրները։

Նրանք հավելել են, որ զույգն առայժմ հրավիրել է միայն հարազատներին. ասում են՝ նախատեսում են բացառապես ընտանեկան տոնակատարություն։

Ինչպես ասում են Պրիլուչնիի ընկերները, Զեփյուռի հետ հարսանիքն անակնկալ է եղել նրա նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի համար։ Դեռ մայիսին նրանց շրջապատը լիովին վստահ էր, որ նախկին ամուսինները կվերամիավորվեն։ 

  • Կիսվել: