ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փարիզում մահացած են գտել Ալեն Դելոնի արտամուսանական որդուն՝ Արի Բուլոնին

Փարիզում մահացած են գտել Ալեն Դելոնի արտամուսանական որդուն՝ Արի Բուլոնին

Ֆրանսիացի երգչուհի Նիկոյի որդուն՝ 60-ամյա լուսանկարիչ Արի Բուլոնին, որը միշտ պնդում էր, թե հայտնի դերասան Ալեն Դելոնն իր հայրն է, մահացած են գտել Փարիզի 15-րդ (Կամբրոն) թաղամասի իր տանն ուրբաթ լույս այս շաբաթ գիշերը։ Գրել է Le Parisien-ը։

Le Parisien-ի տեղեկությունները հաստատել է Փարիզի դատախազությունը։ 58-ամյա մի կնոջ, որը լինելու էր նրա խնամակալը, բերման է ենթարկվել «վտանգի ներքո անձին չօգնելու համար»։

Բուլոնը վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, տեղափոխվել է բացառապես անվասայլակով։ Լուսանկարչի մարմինը քայքայվել է, քանի որ նրա մարինը գտել են մահվանից երկար ժամանակ հետո։

  • Կիսվել: