շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոճաբանները նշել են 2021 թվականի թրենդները

Ոճաբանները նշել են 2021 թվականի թրենդները

Ամերիկյան Health ամսագրի կողմից հարցված փորձագետների կարծիքով ՝ 2021 թվականին նորաձևության մեջ կլինեն մազերի ոչ բնական գույները:

Այսպիսով՝ ոճաբան Օլիվեր Ադամսը կարծում է, որ նոր տարում ժողովրդականություն կվայելեն ծխագույն երանգները:

 

«Մազերի արտասովոր, էկզոտիկ գույների նորաձևությունը կպահպանվի, սակայն 2021 թվականին նորաձևությունը կփոխվի ավելի մոխրագույն, ծխագույն երանգների ուղղությամբ, ինչպիսիք են ածխագույնն ու կապույտը»,- նրա խոսքը մեջբերել է հրատարակությունը:

 

Նրա գործընկեր Ֆրեդերիկ Ֆեկայը խորհուրդ է տալիս 2021 թվականին մազերը ներկել մետաղական ոսկեգույնով։ Նրա խոսքերով ՝ դա հատկապես արդիական է գանգուր մազերի համար։

 

Ադամսի կարծիքով՝ ևս մեկ նորաձև թրենդ կդառնա կարմիր գինու երանգով ներկած վարսերը, մասնավորապես ՝ մուգ բալագույնով։

 

Ֆեկայի խոսքերով ՝ կարճ սանրվածքով աղջիկները պետք է պլատինե բլոնդ երանգի ներկ ընտրեն։ Այս դասական երանգը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Ավելի երկար մազեր ունեցողներին Ադամսը խորհուրդ է տալիս բալայաժ անել, որպեսզի պլատինե բլոնդը հատուկ խնամք չպահանջի:

 

Ամենահամարձակ աղջիկներին Ֆեկայը խորհուրդ է տվել նարդոսի երանգ ընտրել։ Նրա կարծիքով, դա թույլ է տալիս հարթել դեմքի առանձնահատկությունները։

  • Կիսվել: