ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի առանց հաղորդավարի

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի առանց հաղորդավարի

«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունն այս տարի կրկին կանցկացվի առանց հաղորդավարի: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ակադեմիայի միկրոբլոգում խոստանում են արարողության ծրագրում ներառել «աստղերի ելույթներ եւ անակնկալներ»: Սակայն մրցանակաբաշխության հաղորդավարի անվան համար նախատեսված տեղը վերցված Է կարմիր շրջանակի մեջ եւ վրան կարմիր գիծ Է քաշված:

Ակադեմիայի կայքում դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: 2019-ին այս միջոցառումը 30 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել է առանց հաղորդավարի:

  • Կիսվել: