հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որքա՞ն գումար է ծախսում Դավիթ Մանուկյանը՝ Օլգա Բուզովայի հետ մեկ ընթրիքի ժամանակ

Որքա՞ն գումար է ծախսում Դավիթ Մանուկյանը՝ Օլգա Բուզովայի հետ մեկ ընթրիքի ժամանակ

Ռուս հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովայի սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանը  «Алена, блин!» շոուի ժամանակ պատմել է, թե որքան գումար է ծախսում Օլգայի հետ մեկ ընթրիքի ժամանակ

Նա խոստովանել է, որ Բուզովայի հետ համատեղ կյանքն իր համար այնքան էլ էժան չէ։ Ըստ բլոգերի՝ ռեստորանում ընթրելու համար իրենք կարող են ծախսել ինչպես 20, այնպես էլ 80 հազար ռուբլի:

Նա նշել է, սակայն, որ դա իրեն չի մտահոգում, քանի որ ինքն անկեղծորեն սիրում է Օլգային:

Դավիթն ասել է. «Ես կարող եմ ինձ թույլ տալ նման բան և չեմ պատրաստվում Օլյային տանել միջին վիճակագրական ռեստորան: Ես պարզ մարդ եմ, կարող եմ ուտել շաուրմա կամ «Դոշիրակ»: Բայց ես հասկանում եմ, որ Օլյան՝ Օլյան է»:

 

  • Կիսվել: