ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Որոշեցինք ամուսնանալ». Սիմոնյանը հայտնել է՝ ինչպես են նշելու իրեն և ամուսնուն ուղղված պատժամիջոցները

«Որոշեցինք ամուսնանալ». Սիմոնյանը հայտնել է՝ ինչպես են նշելու իրեն և ամուսնուն ուղղված պատժամիջոցները

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, որոնք հայտնվել են Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, որոշել են այդ լուրից տոն ստեղծել:

«Մենք Տիգրանի հետ մտածել ենք, թե ինչպես պետք է նշել երկուսիս ուղղված պատժամիջոցները։ Մենք որոշեցինք ամուսնանալ», – գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Զույգի երկրպագուները ոգեւորությամբ են արձագանքել այդ նորությանը։ Նրանք շնորհավորում են Մարգարիտա Սիմոնյանին եւ Տիգրան Քեոսայանին գալիք իրադարձության կապակցությամբ։

Լրագրողն ու ռեժիսորը քաղաքացիական ամուսնությամբ ապրում են 2013 թվականից։ Հանուն սիրելիի՝ ռեժիսորը թողել է իր առաջին կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային, որի հետ նա ապրել է 21 տարի։ Ռեժիսոր առաջինն է լրագրողուհուն գրել ֆեյսբուքյան էջով՝ ռադիոյով նրա մասին լսելուց հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիա Զախարովան, ՌԴ Պետդումայի փոխխոսնակը, Վլադիմիր Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում:

  • Կիսվել: