ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նոր Ալիք 2021»․ Սարո Գևորգյանը՝ առաջին մրցութային օրվա հաղթող

«Նոր Ալիք 2021»․ Սարո Գևորգյանը՝ առաջին մրցութային օրվա հաղթող

«Նոր Ալիք 2021»- ում Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը մրցութային առաջին օրվա արդյունքներով հաղթող է ճանաչվել։

Սարոյի ելույթն ամենաբարձր գնահատականին է արժանացել ժյուրիի բոլոր անդամների կողմից։
 
Երգիչը մրցույթին ներկայացրել է Բեյոնսեի Listen երգը։ Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է՝ ստանալով 90 միավոր, երկրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստանը ներկայացնող MEZZO խումբը՝ 86 միավորով։
 
«Նոր Ալիք 2021»-ի երկրորդ մրցութային օրը կկայանա օգոստոսի 22-ին, երրորդը՝ օգոստոսի 24-ին: Մրցույթին մասնակցում է 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան,  11 ներկայացուցիչ։

Սոչիում օգոստոսի 20-ին մեկնարկած «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Էմմին։

  • Կիսվել: