կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նազենի Հովհաննիսյանի նոր նախագիծ է սկսել (Տեսանյութ)

Նազենի Հովհաննիսյանի նոր նախագիծ է սկսել (Տեսանյութ)

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր հաղորդում է սկսել, որը շուտով կթողարկվի YouTube-ի նրա պաշտոնական ալիքում: Հաղորդումը կոչվում է «Կամուրջներ», հայտնել է հաղորդավարուհին իր ինստագրամյան պաշտոնական էջում արված հրապարակմամբ:

«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու «Կամուրջներ» հեղ. նախագիծը՝ իմ յութուբյան էջում:

Մեզ բոլորիս կապող Կամուրջների, անցյալի ու ներկայի միջեւ ընկած, մեզ մի էտապից մյուսը տանող , խառը պատմությունների, դրանց ելքերի ու հիշողությունների, մեր պատմության ու աշխարհի խաչմերուկների Կամուրջների մասին մե՜ծ մի շարք ...

Թող կամուրջները մեզ տանեն ներկայից անցյալ, որ մենք ճանաչենք, հիշենք ու մտապահենք պատմությունը... լինի երգի, երկրի, թե սիրո պատմություն:

«Կամուրջներ» ...

Շնորհակալությունս՝ իր «Կամուրջներ»- ով առաջին հյուրիս, Սիրո յուրօրինակ պատմություններով Էմմի Բեջանյանին», - իր ինստագրամյան էջում գրել է Նազենին:

Նա շնորհակալություն է հայտնել ընկերներին՝ Սոֆի Մխեյանին, Նոյեմի Անդրեասյանին, Ավետ Բարսեղյանին, Մհեր Բաղդասարյանին, Լուսինե Դանիելյանին՝ իրեն օգնելու, ոգեւորելու եւ իր կողքին լինելու համար:

  • Կիսվել: