հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Նավալնի» ֆիլմն «Օսկար»-ի է արժանացել որպես լավագույն վավերագրական կինոնկար

«Նավալնի» ֆիլմն «Օսկար»-ի է արժանացել որպես լավագույն վավերագրական կինոնկար

«Նավալնի» ֆիլմն արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, հայտնում է bbc.com-ը։

«Կցանկանայի այս մրցանակը նվիրել Ալեքսեյ Նավալնիին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին: Ալեքսե՛յ, աշխարհը չի մոռացել քո կարևոր ուղերձը. մենք բոլորս չպետք է վախենանք, դիմակայենք բռնապետերին և ավտորիտարիզմին», - ասել է ֆիլմի ռեժիսոր Դանիել Ռոերը՝ ստանալով ոսկե արձանիկը։

«Ամուսինս բանտում է միայն ճշմարտությունն ասելու համար։ Ամուսինս բանտում է միայն ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Ալեքսե՛յ, ես երազում եմ այն օրվա մասին, երբ դու ազատ կլինես, մեր երկիրը՝ ազատ։ Դիմացի՛ր, իմ սե՛ր», - ասել է ռուս ընդդիմադիր գործչի կինը՝ Յուլյա Նավալնայան՝ մրցանակի հանձնման ժամանակ:

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և Ռուսաստան վերադարձի մասին կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարին Սանդենս անկախ կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է հանդիսատեսի մրցանակին։ Այս վավերագրական ֆիլմն արժանացել է նաև բրիտանական Bafta մրցանակին։

  • Կիսվել: