հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել (լուսանկար)

Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել (լուսանկար)

Գրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դերասանուհի Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:

Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։

Շնորհակալ ենք շատ բոլորիցդ

Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է»։

  • Կիսվել: