երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է

Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է։ Նա լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում՝ նշելով, որ արարողությունը եղել է հոկտեմբերի 24-ին։

Անցած ամիս հայտնի էր դարձել, որ Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական  «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական էր պատասխանել։

Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում էր արել սոցիալական ցանցերում։

Նաիր Տիկնիզյանի եւ Յան Ռոմաշկինայի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել այս տարվա օգոստոսին։

  • Կիսվել: