հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Նագիևը կարանտինում». ռուսաստանաբնակ հայ ռեժիսորը սերիալ է նկարահանել

«Նագիևը կարանտինում». ռուսաստանաբնակ հայ ռեժիսորը սերիալ է նկարահանել

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Նագիևը կարանտինում» վերնագրով սերիալ է նկարահանում, տեղեկացնում է  kulturomania.ru-ն:

Նշվում է, որ  գլխավոր դերակատարն է հեռուստահաղորդավար և դերասան Դմիտրի Նագիևը։

Սերիալը բաղկացած է լինելու 10 սերիայից։ Սերիալի նկարահանումներն անցել են Մոսկվայի շրջանում։

Սերիալում Նագիևը խաղում է ինքն իրեն՝ համավարակի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմի պայմաններում։ Կարանտինը կօգնի դերասանին նայել իր կյանքին անսպասելի կողմերից և իր համար նոր ռեսուրսներ բացահայտել։

«Ես ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակում եմ աշխատել»,- ասել է ռեժիսորը։

«Նագիևը կարանտինում» սերիալի առաջին մասի շնորհանդեսը կայանալու է Okko մուլտկենտրոնում ապրիլի 30-ին։

  • Կիսվել: