չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Գեորգի Մարտիրոսյանը

Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Գեորգի Մարտիրոսյանը

Դերասան Գեորգի Մարտիրոսյանը հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում. Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ 112 թելեգրամյան ալիքին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ դերասանի մոտ բորբոքային պրոցեսներ են սկսվել։ 75-ամյա Մարտիրոսյանն այս պահին համալիր ուրոլոգիական հետազոտություն է անցնում։

Դերասանը հանդիսատեսին հայտնի է այնպիսի կինոնախագծերում իր դերերով, ինչպիսիք են «Վորոշիլովյան հրաձիգը», «Ռանետկի», «Վորոնինները», «Կրեմլի կադետները»: 1998թ.-ից Մարտիրոսյանը խաղում է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում:

  • Կիսվել: