հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մոնիկա Բելուչիի կրտսեր դուստրը մասնակցել է Dolce & Gabbana-ի Alta Moda ցուցադրությանը

Մոնիկա Բելուչիի կրտսեր դուստրը մասնակցել է Dolce & Gabbana-ի Alta Moda ցուցադրությանը

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 16-ամյա դուստրը՝ Լեոնի Կասելը, դարձել է Dolce & Gabbana-ի Alta Moda ցուցադրության գլխավոր դեմքերից մեկը՝ բացելով Տաորմինայում անցկացված միջոցառումը։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Երիտասարդ մոդելը պոդիում է դուրս եկել ծավալուն զգեստով, որը զարդարված էր բազմազան ու գույնզգույն ծաղիկներով։ Երեկոյի ամենաքննարկված պահերից մեկը հենց Լեոնի Կասելի պոդիումային հայտնությունն էր։

Տաորմինան Dolce & Gabbana-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի. հենց այստեղ 2012 թվականին Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հիմնադրեցին Alta Moda-ն՝ իտալական մշակույթից ոգեշնչված իրենց բարձր նորաձևության նախագիծը։ Այս տարվա ցուցադրությունը, որն անցկացվեց Ռադիչեպուրա այգում՝ Էտնա լեռան տեսարանով, համարվում է մինչ օրս ամենամասշտաբային Alta Moda ցուցադրություններից մեկը։

99 կերպար ներառող ցուցադրությունը Dolce & Gabbana-ի եռօրյա նորաձևության տոնակատարության երկրորդ մասն էր՝ ընդգրկելով նաև բարձրակարգ զարդերի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուների շնորհանդեսները։

  • Կիսվել: