կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոնակոյում Ֆիլիպ Կիրկորովին հետապնդել են (տեսանյութ)

Մոնակոյում Ֆիլիպ Կիրկորովին հետապնդել են (տեսանյութ)

Ուկրաինացիները Մոնակոյում բղավել են երգիչ Ֆիլիպ Կիրկորովի վրա։ Նրանք հարցրել են Կիրկորովին՝ ո՞ւմ է պատկանում Ղրիմը, և պահանջել են լքել Մոնակոն։ Պահի տեսանյութը հրապարակում է Nemalakhov Telegram ալիքը։

«Կիրկորով, ո՞ւմն է Ղրիմը։ Գնա քո երկիր և այնտեղ հանգստացիր»,- բղավել են երգչի հետևից։

Շուտով Կիրկորովին առաջարկել են ուկրաինացի մի տղայի «աչքերին նայել»։ Սակայն Կիրկորովը չի արձագանքել հարձակումներին ու հանգիստ առաջ է անցել։ 

  • Կիսվել: