շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը (տեսանյութ)

«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը (տեսանյութ)

«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է ճանաչվել «Միսս Տիեզերք» Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն:

Հաղթողը թագը ստացել է իր նախորդից՝ ծնունդով Մեքսիկայից Անդրեա Մեսայից։ Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչն է։ Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ աշխարհի 80 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

 

Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի նշում էր իր 70-ամյակը, տեղի է ունեցել Իսրայելի Էյլաթ առողջարանային քաղաքում։

Միսս Տիեզերք այս երկրում առաջին անգամ էր ընթանում:

Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովն ասել էր, որ «Միսս Տիեզերք» մրցույթում ամեն ինչ ընթանում է ըստ պլանի՝ չնայած նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը։

Հիշեցնենք՝ միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնում էր «Միսս Աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանը:

  • Կիսվել: