ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դերասան Մեթյու Փերիին հուղարկավորել են «Ընկերներ» սերիալի նկարահանման ստուդիայի մոտ

Դերասան Մեթյու Փերիին հուղարկավորել են «Ընկերներ» սերիալի նկարահանման ստուդիայի մոտ

Դերասան Մեթյու Փերիի հուղարկավորությունը, որն առավել հայտնի է «Ընկերներ» ամերիկյան սերիալում Չենդլեր Բինգի դերով, տեղի է ունեցել Հոլիվուդում՝ գերեզմանատանը, որը գտնվում է ստուդիայի մոտ, որտեղ նկարահանվել է կուլտային սերիալը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

«Մեթյու Փերիին հուղարկավորել են այս շաբաթ... համեստ հավաքին ներկա են եղել նրա հին գործընկերները»,- գրում է պորտալը։ Պորտալի տվյալներով, թաղման վայրի մոտ հրաժեշտի արարողությանը ներկա է եղել   20-ից քիչ մարդ, այդ թվում՝ դերասանի հարազատներն ու ընկերները։ Դերասանին հրաժեշտ են տվել «Ընկերներ» սերիալի նրա գործընկերները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Դեյվիդ Շվիմերը, Մեթ Լեբլանկը և Լիզա Կուդրոուն, որոնք ևս սերիալի  գլխավոր դերակատարներն են։

Փերին մահացել է 54 տարեկանում։ Ըստ TMZ պորտալի աղբյուրների, դերասանի դին գտել են իր տան ջակուզիում։ Նշվում է, որ դեպքի վայրում թմրանյութեր չեն հայտնաբերվել, իսկ մահը եղել է ոչ բռնի։ Փերին լայն ժողովրդականություն է ձեռք բերել հայտնի ամերիկյան «Ընկերներ» հեռուստասերիալում Չենդլեր Բինգի դերի շնորհիվ։ Բացի այդ, դերասանի կինոկարիերան ներառում է մի շարք գլխավոր դերեր հանրահայտ ռոմանտիկ կատակերգություններում՝ «Շտապես, մարդկանց կծիծաղեցնես», «Խարդախները», «Տանգո երեքի համար», ինչպես նաև «Ինը յարդ» քրեական կատակերգությունում։  Փերին առաջադրվել է ամերիկյան հեղինակավոր կինոմրցանակների, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Էմմի»-ն:

  • Կիսվել: