հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է․ նրա մոտ արյունահոսություն է սկսվել

Մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է․ նրա մոտ արյունահոսություն է սկսվել

Այս գիշեր ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին է դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար: Սակայն այս գիշեր Գոհարի մոտ արյունահոսություն է սկսվել։

Ավետիսյանն այս անգամ մասամբ հեռացրել է ոտքերի ու ձեռքերի՝ նիհարելու հետեւանքով թուլացած մաշկը, շտկել է նաեւ որովայնը։ Վիրահատությունը տեւել է վեց ժամ։ Վիրահատությունից առաջ նա հայտնել էր, որ հասել է իր նպատակին՝ 4 ամսում նիհարել է 24 կգ։

 

Գիշերը Գոհարին կրկին վիրահատել են, որպեսզի կանգնեցնեն արնահոսությունը։ Վերջին տեսանյութում իր գործընկերը հարցնում է դիմահարդարին, թե ինչպես է վերջինիս ինքնազգացողությունը, ինչին Գոհարը պատասխանում է՝ «հանգիստ թող ինձ»։

  • Կիսվել: