հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ցուցադրել է իր  և Տիգրան Քեոսայանի երեխաների դեմքերը

Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ցուցադրել է իր և Տիգրան Քեոսայանի երեխաների դեմքերը

Մարգարիտա Սիմոնյանը երկար տարիներ աշխատում է հեռուստատեսությունում։ Լրագրողը շփվել է բազմաթիվ ազդեցիկ մարդկանց, այդ թվում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արդեն ութ տարի է նա երջանիկ է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ Սիրահարները նախընտրում են  պաշտոնապես  չամուսնանալ։ Վերջերս նա պարզաբանել է, որ դա անում է գիտակցաբար, քանի որ չի ցանկանում իրեն կաշկանդել իրավական պարտականություններով։

Զույգը մեծացնում է իրենց երեխաներին՝ յոթնամյա Մարիանայն, հնգամյա Բագրատին եւ Մարոյին, որի մեկամյակը լլրանա շուտով: Սիմոնյանը սիրում է պարծենալ երեխաների ձեռքբերումներով, բայց նրանց դեմքերը մինչև վերջերս թաքցրել է։ Նա կամ այնպիսի ռակուրսով էր նկարում, որ թույլ չէր տալիս դիտել երեխաներին, կամ թաքցնում էր նրանց դեմքերը ժպիտների ետեւում: Սակայն օգոստոսի 22-ին Մարգարիտան անսպասելիորեն տեսանյութ է հրապարակել ավագ երեխաների հետ։ Կադրերում երեխաները անգլերեն են սովորում ուսուցչի հետ եւ պարում:

Ոչ միայն ՄԱրիաննա  ունի փարթամ մազերը, այլեւ նրա եղբայրը։ Նրանք ակտիվ շարժվում էին երաժշտության տակ։ Մեկ այլ տեսանյութում երեխաները անգլերեն են սովորում։ 

  • Կիսվել: